08.10.2020 12:20

Էրդողան․ Թուրքիան Սիրիայից կհեռանա միայն այդ երկրում երկարաժամկետ խաղաղության հաստատումից հետո

Էրդողան․ Թուրքիան Սիրիայից կհեռանա միայն այդ երկրում երկարաժամկետ խաղաղության հաստատումից հետո

Թուրքիան իր զորքերը դուրս կբերի Սիրիայից միայն այդ երկրում երկարաժամկետ խաղաղություն հաստատվելուց հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The Peninsula քաթարական թերթին տված հարցազրույցում, որից մեջբերում է հրապարակել Anadolu գործակալությունը։

«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Թուրքիան մտադիր չէ այդ երկրում մնալ մշտապես։ Հենց որ հակամարտության երկարաժամկետ կարագավորման որոշում կայացվի, մենք կլքենք այդ տարածքները»,- ասել է թուրք առաջնորդը։

Մինչդեռ նախորդ օրը Թուրքիայի խորհրդարանը ընդունել է կառավարության առաջարկը՝ մեկ տարով երկարաձգել զինված ուժերի լիազորությունները՝ Սիրիայում և Իրաքում գործողություններ իրականացնելու վերաբերյալ։

Նախկինում Թուրքիան հարևան Սիրիայի տարածքում արդեն երեք ռազմական գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք»։ Արդյունքում՝ անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել սահմանային Աազազ և Ջերբլուս քաղաքների միջև, օկուպացվել է Աֆրինը, ինչպես նաև վերահսկողության տակ է վերցվել Եփրատ գետից արևելք ընկած տարածքը։

Փոխանցում է tass.ru-ն։