09.10.2020 11:04

614 նոր դեպք, 216 առողջացած

614 նոր դեպք,  216 առողջացած

Հոկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք։

45528 մարդ առողջացել է, 1010-ը` մահացել:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում:

Երեկ կատարվել է 3312 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք:

216–ն առողջացել են:

Մահացել է վեց մարդ` 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան եւս 1 դեպք. պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է։

ՀՀ առողջապահության նախարարություն