09.10.2020 11:28

Դենիս Ջորկաեֆ. Հայկական միասնությունը հոյակապ է

Դենիս Ջորկաեֆ. Հայկական միասնությունը հոյակապ է

ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը նոր գրառում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Միասնություն: Նվիրատվությունները՝ գործողության մեջ: Շնորհակալ եմ բոլոր կամավորներին, հայկական միասնությունը հոյակապ է»,- գրել է Ջորկաեֆը, որը կամավորների հետ առաջին անհրաժեշտության իրեր է հավաքում առաջնագիծ ուղարկելու նպատակով:

Ավելի վաղ Դենիս Ջորկաեֆը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դատապարտել հայ ժողովրդի դեմ սկսված պատերազմը: