09.10.2020 12:00

Ռումինացի երկրպագուները դարձյալ աջակցել են Հայաստանին

Ռումինացի երկրպագուները դարձյալ աջակցել են Հայաստանին

Ռումինացի ֆուտբոլային երկրպագուները Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ակցիա են անցկացրել Արցախում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից հետո: Նրանք Բուխարեստի կենտրոնում՝ հայկական եկեղեցու դիմաց, փակցրել հայ ժողովրդին աջակցող պաստառ:

Ակցիան անցկացնելու համար միավորվել են մի քանի ուլտրաս խմբեր՝ UST, HP, Camarazii, NOI, Grai Strabun, Dulce Romanie-ն"

Սա առաջին դեպքը չէ, երբ ռումինացի երկրպագուներն անցկացնում են Հայաստանին և հայերին աջակցող ակցիա:

Այս ակցիայի կազմակերպիչները 2016 թվականին կայացած Հայաստան - Ռումինիա (0:5) 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման համար Երևան էին բերել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող պաստառ, որի վրա հետևյալ գրառումն էր. «1.5 միլիոն խաչեր փայլում են երկնքում, ի վերջո ինչ-որ մեկը պետք է ասի` ներեք մեզ»: «Ինչ-որ մեկ» բառը գրված էր Թուրքիայի լիալուսինով: