09.10.2020 12:22

Գաբրիել Սարգսյան. Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվոր ցեղերին

Գաբրիել Սարգսյան. Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվոր ցեղերին

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

«Այս օրերին հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվար ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է:

Աստված պահապան հայ զինվորին»,- Գաբրիել Սարգսյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: