09.10.2020 13:00

Մարգարիտա Գասպարյան․ Արցախում կռվող հայ զինվորներն ու կամավորները մեր հերոսներն են

Մարգարիտա Գասպարյան․ Արցախում կռվող հայ զինվորներն ու կամավորները մեր հերոսներն են

Ռուսաստանցի թենիսիտուհի, Ռուսաստանի հավաքականի անդամ, 26-ամյա Մարգարիտա Գասպարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանում արդեն 12 օր ընթացող պատերազմին:

«Արցախում կռվող հայ զինվորներն ու կամավորները մեր հերոսներն են: Ես հիացած եմ նրանց ոգու արիությամբ եւ խիզախությամբ: Ուզում եմ, որ որքան հնարավոր է շուտ պատերազմն ավարտվի։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում, մտահոգիչ է: Ես եւ մայրս ամբողջ շաբաթ հետեւում ենք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ շատ անհանգստանում: Ես հիանում եմ հայ ազգի համախմբվածությամբ, ոգու արիությամբ, մեր հայ զինվորների եւ կամավորների խիզախությամբ: Իմ անունից ցանկանում են նրանց մաղթել մեծ համբերություն եւ ուժ: Նրանք մեր հերոսներն են:

Խորին ցավակցությունս եմ հայտնում այս պատերազմում հերոսի մահով զոհվածների ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, եղբայրներին եւ որդիներին... Ես շատ եմ ուզում, որ պատերազմական գործողություններն Արցախում որքան հնարավոր է շուտ ավարտվեն եւ երբեք այլեւս չկրկնվեն: Թող խաղաղություն տիրի աշխարհում»,- ասաց Մարգարիտա Գասպարյանը: 

Ռուսաստանցի թենիսիտուհին Ինստագրամի միկրոբլոգում տարբեր հրապարակումներով եւս իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին: Պատերազմական գործողությունների երկրորդ օրը Գասպարյանն տեղադրեց Հայաստանի դրոշն ու մակագրեց՝ «Խնդրում եմ, կանգնեցրեք պատերազմը»: