09.10.2020 12:18

Թուրքիան փակել է Սև ծովի շրջանը՝ C-400-ի փորձարկումների նպատակով

Թուրքիան փակել է Սև ծովի շրջանը՝ C-400-ի փորձարկումների նպատակով

Ռուսաստանից ձեռք բերված C-400 հակահրթիռային համալիրների նախատեսված փորձարկումների վերաբերյալ հաղորդումների ֆոնին թուրքական իշխանությունները փակել են Սինոպ քաղաքի մերձակա սևծովյան շրջանը, ասվում է երկրի ծովային վարչակազմի տարածած՝ ծովագնացների միջազգային նախազգուշացման տեքստում։

«Ուսումնական հրաձգությունը կկատարվի հոկտեմբերի 13-16-ը»,- ասվում է NAVTEX-ի նախազգուշացման մեջ, որում նշվում են ծովագնացության համար վտանգավոր կոորդինատները։

Այս շաբաթվա ընթացքում տվյալ շրջանն արդեն իսկ վտանգավոր էր հայտարարվել ծովագնացության համար մինչև հոկտեմբերի 9-ը՝ «ուսումնական հրաձգություն» անցկացնելու կապակցությամբ։ Տեղական լրատվամիջոցները Սինոպում  C-400 զենիթահրթիռային համալիրներ տեղափոխող մեքենաների շարասյան լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակել։

Փոխանցում է Interfax-ը։