09.10.2020 07:03

Խաղաղության նոբելյան մրցանակն ստացել է Պարենի համաշխարհային ծրագիրը

Խաղաղության նոբելյան մրցանակն ստացել է Պարենի համաշխարհային ծրագիրը

2020 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։

Նոբելյան հանձնաժողովում նշել են, որ մրցանակը շնորհվել է «սովի դեմ պայքարում ներդրված ջանքերի, հակամարտությունների մեջ գտնվող տարածաշրջաններում խաղաղության համար պայմանները բարելավելու և  այն առաջատար դերակատարության համար, որը կանխում է պատերազմներում և հակամարտություններում սովը որպես գործիք օգտագործելը»։

Ծրագիրը ՄԱԿ-ի կառույցում ստեղծվել է 1961 թվականին՝ սովի և աղքատության դեմ պայքարի նպատակով։

Նոբելյան կոմիտեն նախապես չի բացահայտում Խաղաղության մրցանակի հավանական թեկնածուների ցանկը, սակայն ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվում առանձին նախաձեռնությունների մասին։ Մասնավորապես՝ հաղորդվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առաջադրման մասին։

Փոխանցում է Interfax-ը։