09.10.2020 16:26

Թուրքիան հերքում է F-16 կործանիչները հայտնաբերելու համար C-400-ը օգտագործելու մասին պնդումները

Թուրքիան հերքում է F-16 կործանիչները հայտնաբերելու համար C-400-ը օգտագործելու մասին պնդումները

Թուրքիան հերքում է այն պնդումները, թե Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթային հրթիռները երբևէ օգտագործել է Հունաստանի ՌՕՈւ -ի ամերիկյան արտադրության F-16 կործանիչները Միջերկրական ծովում հայտնաբերելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչը։

«Ոչ մի նման բանի մասին խոսք լինել չի կարող։ Եթե անգամ այդ սպառազենքը փորձարկվել է, նման գործողությունը համակարգվել է ՆԱՏՕ-ի ռազմական խողովակներով, որի անդամ ենք նաեւ մենք»,- ասել է դեսպանը։

Հոկտեմբերի 8-ին սենատորներ Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ) և Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական) ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ C-400-ի նախատեսված փորձարկումների կապակցությամբ։ Ուղերձում սենատորները մտահոգություն են հայտնել «ամերիկյան արտադրության F-16-ը հայտնաբերելու նպատակով Թուրքիայի կողմից C-400 համակարգի ռադարները ակտիվացնելու մասին հաղորդումների կապակցությամբ, որոնք օգոստոսի վերջին վերադառնալիս են եղել Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և Կիպրոսի զորավարժություններից՝ նվիրված Թուրքիայի ագրեսիային Արևելյան Միջերկրականում»։

Բացի այդ, սենատորները պնդում են, որ «անցյալ տարի թուրքական F-16-երը C-400-ը թեստավորելու շրջանակներում թռիչք են կատարել Անկարայի երկնքում, ինչը, նրանց կարծիքով՝ կարող է Ռուսաստանին հնարավորություն տալ հետևելու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին»։

Փոխանցում է tass.ru-ն։