10.10.2020 14:01

Թուրքիա. Հրադադարը չի փոխարինի վերջնական կարգավորմանը. «Ազատություն»

Թուրքիա. Հրադադարը չի փոխարինի վերջնական կարգավորմանը. «Ազատություն»

Կրակի դադարեցումը չի փոխարինի Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։

«Հայտարարված հրադադարը առաջին կարևոր քայլն է, սակայն դա չի փոխարինի խնդրի վերջնական որոշմանը», - հայտարարել թուրքական դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, որ Անկարան կաջակցի այն որոշումներին, որոնց կհամաձայնությունի Բաքուն։

«Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում», - նաև հայտարարել է պաշտոնական Անկարան:

«Ազատություն»