10.10.2020 13:38

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին՝ կոչ անելով կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ինտենսիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ հնարավորինս շուտ աճյունների և կալանավորվածների վերադարձման կարգի և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ:

Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ տրամադրել բոլոր անհրաժեշտ անվտանգության և նյութատեխնիկական ապահովումները: