11.10.2020 10:32

«Ալաշկերտի» և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին

«Ալաշկերտի» և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Երևանի «Ալաշկերտի» և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը Ազգերի լիգայի երրորդ տուրում Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին:

«Հայաստանի համար»,- գրել է Դրագոևիչը՝ կից տեղադրելով Չեռնոգորիայի հավաքականի՝ Ադրբեջանի դեմ խաղում տարած հաղթանակը նշելուց լուսանկար:

Անդրիյա Դրագոևիչն ընդգրկված է եղել Չեռնոգորիայի հավաքականի հայտացուցակում, սակայն չի մասնակցել հանդիպմանը: