11.10.2020 06:04

Իսրայելցի մտավորականների բաց նամակը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ

Իսրայելցի մտավորականների բաց նամակը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ

Մենք ՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի վերաբերյալ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացնում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան, եւ մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները: Այս ռազմատենչությունն ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախներին եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ ու արժանի է միանշանակ դատապարտման:

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի եւ տարածքի պաշտպանությունն է, ինչը պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան եւ վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում` լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը եւ հանգեցնելու են փոխհամաձայնության քաղաքական հարցերում:

Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծելու էթնիկ կամ որեւէ այլ լարվածություն: Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որն այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասն է կազմում: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը` անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների:

Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրացնել իրենց ձայնը այս կարեւոր խնդրի շուրջ:

Պրոֆ. Ռուբեն Ամիտայ, պրոֆ. Յաիր Աուրոն, պրոֆ. Իսրայել Չարնի, տիկին Մորան Դեյչ, պրոֆ. Բենիամին.. Կեդար, պարոն Յոավ Լոեֆֆ, պրոֆ. Բենի Մորիս, դոկտոր Յաքիր Պազ, պրոֆ. Էլի Ռիխտեր, պրոֆ. Դոննա Շալեւ, պ-ն Մարկ Շերման, պրոֆ. Մայքլ Սթոուն, դոկտոր Յանա Չեխնանովեց, պրոֆ. Դրոր Զըէյվի