12.10.2020 12:53

Reuters. Թուրքական նավը հետախուզություն կանցկացնի Արևելյան Միջերկրականում

Reuters. Թուրքական նավը հետախուզություն  կանցկացնի Արևելյան Միջերկրականում

Թուրքական հետազոտական Oruc Reis նավը առաջիկա տասն օրերին հետախուզական աշխատանքներ կիրականացնի Արևելյան Միջերկրականում։

Այդ մասին, ինչպես հաղորդել է Reuters-ը, կիրակի օրը հայտարարել են Թուրքիայի ՌԾՈւ-ում։ Թուրքական Ataman և Cengiz Han նավերը այդ շրջանում աշխատանքը կշարունակեն մինչև հոկտեմբերի 22-ը, նշել են գերատեսչությունում։

Լրատվական գործակալությունը նշում է, որ այդ որոշումը, ամենայն հավանականությամբ, պատճառ կդառնա Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների լարվածության խորացման համար։

Հունաստանն ամռանը Իտալիայի և Եգիպտոսի հետ համաձայնագիր է կնքել ծովային գոտիները սահմանելու վերաբերյալ, ինչը հաստատում է հունական կղզիների իրավունքը ծովային շելֆերի և բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ։ Անկարան հայտարարել է, որ չի ընդունում այդ համաձայնագիրը, և նավեր է ուղարկել այնտեղ սեյսմիկ հետախուզության նպատակով։ Ի պատասխան՝ Հունաստանը մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ կպաշտպանի իր իրավունքները։

Փոխանցում է tass.ru-ն։