12.10.2020 05:07

ԱՄՆ. Ղարաբաղում մարտեր մղելու մեթոդները վկայում են ՀՕՊ համակարգերի զարգացման կարևորության մասին

ԱՄՆ. Ղարաբաղում մարտեր մղելու մեթոդները վկայում են ՀՕՊ համակարգերի զարգացման կարևորության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքերի ակտիվ գործածումը ավելի շատ է ի ցույց դնում ամերիկյան ԶՈւ-ն արդիականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման կարևորությունը։

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ԶՈւ Ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մակքոնվիլը կիրակի օրը Army Times թերթին տված հարցազրույցում։

Ինչպես պարզաբանում է պարբերականը՝ ղարաբաղյան տարածաշրջանում ռազմական գործողություններ մղելու մեթոդները շատերին են ստիպել մտածելու, թե արդյո՞ք տանկերը չափազանց խոցելի, դանդաղաշարժ ու թանկարժեք միջոցներ չեն ժամանակակից պատերազմների համար։

 Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ ցամաքային զորքերում, Army Times-ի տվյալներով՝ այդպես չեն մտածում, սակայն Մակքոնվիլի կարծիքվ՝ղարաբաղյան հակամարտությունը վկայում է այն մասին, որ անօդաչուները խոցելու համար հակաօդային պաշտպանության միջոցների  մշակումը գերակա խնդիր է։

Փոխանցում է tass.ru-ն։