12.10.2020 05:16

Թրամփն ուզեցել է ներկայանալ Սուպերմենի համազգեստով

Թրամփն ուզեցել է ներկայանալ Սուպերմենի համազգեստով

ԱՄՆ նախագահը մանրամասն սցենար էր մտածել, թե ինչպես է դուրս գալու հիվանդանոցից, որտեղ նա գրեթե չորս օր անցկացրել էր այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին նրա մոտ կրկին կորոնավիրուսային վարակ էին ախտորոշել, գրում է New York Times-ը։

Պարբերականը պնդում է, որ իր խորհրդականների հետ հեռախոսազրույցների ժամանակ Թրամփն առաջարկել է, որ ինքը դուրս կգա հիվանդանոցի դռնից ու կձևացնի, թե դեռ թույլ է ու իրեն վատ է զգում։ Հետո կտրուկ կուղղվի ամբողջ հասակով ու կարձակի վերնաշապիկը՝ ցույց տալով Սուպերմենի համազգեստը։

Խորհրդականներին հաջողվել է նախագահին ետ պահել դրանից, թեպետ Թրամփը համոզված է եղել, որ նման ակցիան իր կողմնակիցներին ցույց կտա Սպիտակ տան ղեկավարի կամքի ուժն ու մարտական տրամադրվածությունը։

Փոխանցում է BBC-ն։