12.10.2020 05:21

Ջրցաններ և ձերբակալություններ՝ Մինսկում ցույցը ցրելու ընթացքում

Ջրցաններ և ձերբակալություններ՝ Մինսկում ցույցը ցրելու ընթացքում

Կիրակի օրը Մինսկում տեղի է ունեցել ընդդիմության «Արժանապատվության երթը», որի ընթացքում բերման է ենթարկվել մի քանի հարյուր ցուցարար։

Բելառուսցի ուժայինները նախորդ անգամներից ավելի բիրտ են գործել․ ցուցարարներին ցրել են ջրցաններով, ծեծել են, արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել, ձերբակալվածներին ուղեկցել են մահակներով ու վահաններով։

Իրավապաշտպանների հաղորդման համաձայն՝ կան տասնյակ տուժածներ և հարյուրավոր ձերբակալվածներ, այդ թվում՝ լրագրողներ։

Փոխանցում է BBC-ն։