12.10.2020 05:25

Բրիտանիա․ Համընդհանուր լոքդաուն թիվ 2

Բրիտանիա․ Համընդհանուր լոքդաուն թիվ 2

Մեծ Բրիտանիայում կարող է նորից լոքդաուն հայտարարվել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հայտարարել է այդ հարցով հիմնական փորձագետներից մեկը՝ պրոֆեսոր Փիթեր Հորբին։

Երկրում նկատվում է Covid-19-ով վարակվածների թվի կտրուկ աճ։

Նոր միջոցառումների մասին այսօր կհայտարարի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Սպասվում է, որ Անգլիայում կմտցվի սահմանափակումների եռաստիճան համակարգ՝ կախված նրանից, թե որքան է տարածվել վարակը յուրաքանչյուր շրջանում։

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 12-ից նորից կսկսի աշխատել կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված ժամանակավոր հոսպիտալը։ Ռուսաստանում նույնպես կտրուկ աճում է վարակակիրների թիվը՝ գերազանցելով մայիսին գրանցված առավելագույն ցուցանիշները։ Մոսկվայի քաղաքապետն ասել է, որ այս շաբաթը մայրաքաղաքի համար «վճռորոշ» կլինի։

Իսկ գիտնականները պարզել են, որ այնպիսի մակերեսների վրա, ինչպես, օրինակ՝ թղթադրամները կամ սմարթֆոնների էկրաններն են, կորոնավիրուսը կարող է շատ ավելի երկար մնալ, քան առաջ էին կարծում՝ մինչև 28 օր։

Փոխանցում է BBC-ն։