12.10.2020 05:30

NYT․ Դեղամիջոցները կարող են ազդել Թրամփի հոգեկան վիճակի վրա

NYT․ Դեղամիջոցները կարող են ազդել Թրամփի հոգեկան վիճակի վրա

Այն դեղամիջոցները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տալիս են  Covid-19-ի դեմ, կարող են ազդել նրա հոգեկան վիճակի վրա և էապես բարձրացնել միջուկային զենք կիրառելու վերաբերյալ ոչ ադեկվատ որոշումներ կայացնելու ռիսկը։

Այսպիսի կարծիք է ներկայացրել կիրակի օրը The New York Times-ը։

Թերթը ներկայացրել է փորձագետների կարծիքը, որոնք ուշադրություն են դարձրել, որ Թրամփի հակվածությունը անկանխատեսելի արարքների և հայտարարությունների հանդեպ ավելի է խորացել կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Թրամփին բուժող բժիշկների թիմից Բրայան Գարիբալդին տեղեկացրել է, որ բացի հակավիրուսային պրեպարատից՝ Թրամփը նաև դեքսամետազոն-ստերոիդ է ստանում, որը կարող է մարդու մոտ առաջացնել էյֆորիայի զգացողություն, անակնկալ եռանդ և նույնիսկ անխոցելիության զգացում։

«Խնդիրն այն է, որ դեքսամետազոնը կարող է մարդուն դարձնել պարանոյիկ կամ մոլագար։ Մենք չգիտենք, թե նրան ինչքան են տվել այդ դեղամիջոցը։ Եթե նա գիշերվա կեսին հրաման արձակի, և ոչ ոք չկանգնեցնի նրան, ապա ամեն ինչ կախված կլինի նրա ռազմական օգնականից՝ այդ հրամանը չփոխանցել ըստ նշանակության, և ռազմական հրամանատարության կենտրոնում կոնկրետ հերթապահից՝ չկատարելու այդ հրամանը»,- ասում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Վիպին Նարանգը։

Վերջինիս կարծիքին է նաև Վաշինգտոնում ամերիկյան գիտնականների ֆեդերացիայում միջուկային սպառազինության վերաբերյալ տեղեկացվածության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենը․

«Միջուկային կոճակին չպետք է դիպչի դեղեր ընդունող նախագահի ձեռքը»։

Փոխանցում է tass.ru-ն։