12.10.2020 12:33

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադար հաստատել. «Ազատություն»

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադար հաստատել. «Ազատություն»

Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման օգտին։ Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը։

«Հակամարտությունը միանգամայն նոր մակարդակ է տեղափոխվել։ Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները։ Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի հրադադարի հաստատումը։ Երկրորդ խնդիրը կողմերի վերադարձն է ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է հույն դիվանագետը։

«Ազատություն»