12.10.2020 22:14

Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո

Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո

Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, Հադրութ քաղաքը լիարժեք գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ։

***
Թալիշն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում կան ադրբեջանական ուժեր, հետևաբար կարող էր նման տեսանյութ հայտնվել համացանցում:

***

Քարվաճառի ուղղությամբ էլ են ընթանում մարտական գործողություններ։ Այսօրվա ադրբեջանական ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել։

***

Անցնող ժամերի ընթացքում խոցվել է ադրբեջանական 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա, և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան