13.10.2020 12:40

ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԽ ԱՄՆ համանախագահը քննարկել են հրադադարի պահպանմանն ուղղված հնարավոր քայլերը. «Ազատություն»

ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԽ ԱՄՆ համանախագահը քննարկել են հրադադարի պահպանմանն ուղղված հնարավոր քայլերը. «Ազատություն»

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Դիտարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք ուղղված են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ կողմերը նաև շահագրգռվածություն են հայտնել շարունակել միասնական ջանքերը` լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

«Ազատություն»