13.10.2020 13:17

ՀՀ ԱՆ. 745 նոր դեպք, 427 առողջացած

ՀՀ ԱՆ.  745 նոր դեպք, 427 առողջացած

Հոկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք։

46318 մարդ առողջացել է։

Մահացել են 1032-ը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում:

Երեկ կատարվել է 2114 թեստավորում։

Հաստատվել է 745 նոր դեպք:

Առողջացել են 427–ը:

Մահացել են 73, 65 տարեկան երկու տղամարդ եւ 61, 81, 58, 61 տարեկան չորս կին։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք` կորոնավիրուսային վարակով, սակայն` այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է։