13.10.2020 13:43

ՌԴ-ի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը

ՌԴ-ի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ փոխադրված գրոհայինների մասին տեղեկությունների կապակցությամբ։

Այս մասին նախօրեին հեռախոսային բանակցությունների ընթացքում իր թուրք պաշտոնակից Հուլուսի Ակարին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի ՊՆ-ին հատկապես մտահոգում է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի նետելու վերաբերյալ տեղեկությունը»։

Ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շուտափույթ կերպով կայունացնելու ուղղությամբ»։

Թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացրել է, որ «Ակարը Շոյգուի հետ զրույցի ընթացքում կրկնել է, որ Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից»։

Փոխանցում է Interfax-ը։