13.10.2020 13:48

Իրանի հյուսիսում անօդաչու թռչող սարք է կործանվել. «Ազատություն»

Իրանի հյուսիսում անօդաչու թռչող սարք է կործանվել. «Ազատություն»

Իրանի հյուսիսում՝ Ադրբեջանի հետ սահմանակից Արդաբիլ նահանգում, անօդաչու թռչող սարք է կործանվել, հաղորդում է տեղական «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներին ու տեսանյութերին։

«Տուժել են գյուղատնտեսական տարածքներ, մարդկային կորուստների մասին տեղեկություններ չկան», - հաղորդում է «Մեհր»-ը, հավելելով՝ առայժմ հստակ չէ, թե որ կողմից է այն արձակվել։

«Ազատություն»