13.10.2020 06:20

Աշխարհում Covid-19-ով վարակվել է 37,5 մլն մարդ, մահացել է մեկ միլիոնից ավելին

Աշխարհում Covid-19-ով վարակվել է 37,5 մլն մարդ, մահացել է մեկ միլիոնից ավելին

Բրիտանիայի հիվանդանոցներում Covid-19-ով վարակված հիվանդների թիվն ավելի շատ է, քան այս տարվա մարտին էր, Չինաստանում ակտիվորեն թեստավորում են ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը, իսկ Հարավային Կորեայում սոցիալական հեռավորության կանոնը նվազագույնի է հասցվել։

 Մինչդեռ Չեխիայում իշխանությունները առևտրի կենտրոններում անջատում են  անվճար ինտերնետը, որպեսզի  պատանիները չհավաքվեն այդ վայրերում։ Չեխիայի փաբերն ու ռեստորաններն արդեն մեկ շաբաթ է՝ աշխատում են սահմանափակ ռեժիմով՝ մինչև երեկոյան ժամը 8-ը։ Այնուամենայնիվ, նորից համազգային լոքդաուն մտցնելու մասին առայժմ խոսք չկա։

Հռոմի պապի թիկնազորից կորոնավիրուսի ախտանշաններով շվեյցարացի չորս գվարդիականներ մեկուսացվել են, հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համաճարակի ընթացքում աշխարհում Covid-19-ով վարակվել է 37,5 մլն մարդ, մահացել է մեկ միլիոնից ավելին։

Փոխանցում է BBC-ն։