13.10.2020 08:08

Բելառուս․ Ուժայիններն ընդդեմ տատիկների

Բելառուս․ Ուժայիններն ընդդեմ տատիկների

Մինսկում շարունակվում են բողոքի ցույցերը նախագահական ընտրությունների արդյունքների և ոստիկանական  բռնությունների դեմ։ Երկուշաբթի օրը ցուցարարները փողոցներ են փակել, բարիկադներ կառուցել ու անվադողեր այրել։

Ցերեկը Մինսկում տեղի է ունեցել թոշակառուների երթ՝ «Տատիկները ժողովրդի հետ են» կարգախոսով։ Երթին միացել են ուսանողները։ Միլիցիան սկսել է ձերբակալությունները՝ նախորդ օրվա պես գործի դնելով արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Իրավապաշտպանները հաղորդում են, որ երկուշաբթի երեկոյան ձերբակալվել էր 67 մարդ, նրանցից շատերը ծեծված են, գրել է Tut․by կայքը։

Ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակևիչը հայտարարել է, որ ուժայինները պատրաստ են կրակ բացել ցուցարարների վրա։ «Ներքին գործերի մարմինների աշխատակիցները և ներքին զորքերի զինծառայողները փողոցից չեն հեռանա և անհրաժեշտության դեպքում կկիրառեն հատուկ միջոցներ և մարտական զենք»,- ասել է նա։

ԵՄ արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ անհատական պատժամիջոցներ կարող են սահմանվել։

Փոխանցում է BBC-ն։