13.10.2020 08:46

Մայք Փոմփեոն կոչ է արել կողմերին` իրականացնել հրադադարի պայմանավորվածությունները. «Ազատություն»

Մայք Փոմփեոն կոչ է արել կողմերին` իրականացնել հրադադարի պայմանավորվածությունները. «Ազատություն»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և դադարեցնել թիրախավորել քաղաքացիական շրջանները, ինչպիսիք են Գյանջան եւ Ստեփանակերտը։

«Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների համար և շարունակում հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը», - ամերիկյան դիվանագիտության ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում։

«Ազատություն»