13.10.2020 09:05

Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. «Ազատություն»

Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. «Ազատություն»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Կողմերն անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում համաձայնեցված հայտարարությանը` հակամարտության գոտում մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերալ», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նախօրեին Բորելը կոչ էր արել հակամարտող կողմերին անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

«Ազատություն»