14.10.2020 11:30

VSJ-ն հայտնում է Թուրքիայից սիրիացի գրոհայինների Արցախ փոխադրելու մասին

VSJ-ն հայտնում է Թուրքիայից սիրիացի գրոհայինների Արցախ փոխադրելու մասին

Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ միացել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, ևս հարյուրավոր վարձկաններ պատրաստվում են մեկնել, գրել է Wall Steet Journal թերթը։

Ըստ հրապարակման՝ փոխադրմանը մասնակցող սիրիացի մեկը պատմել է, որ գրոհայինները Լեռնային Ղարաբաղ են ուղարկվում սեպտեմբերի կեսերից, ամեն անգամ գրեթե 100 հոգանոց խմբերով։

Սիրիացի մեկ այլ աղբյուր թերթին հայտնել է, որ արդեն հարյուրավոր զինյալներ են տեղափոխվել, տասնյակներով էլ վերադարձել են այնտեղից՝ ընթացող կատաղի մարտերի պատճառով։ Նա պատմել է թերթին, որ գրոհայիններից շատերը գայթակղվում են մինչև 2 հազար դոլար աշխատավարձով, ինչը զգալի գումար է համարվում Սիրիայում պատերազմից բզկտված տնտեսության պայմաններում։

Սիրիացի աղբյուրներից մեկը, որը կապեր ունի մարտերին մասնակցող վարձկանների հետ, ասել է, որ սիրիացի գրոհայինների շրջանում զոհերը չափազանց արագ են ավելանում, և մոտավորապես 200 հոգի արդեն խնդրում է իրենց հետ ուղարկել։

Փոխանցում է ria.ru-ն։