14.10.2020 03:46

Տիխանովսկայան վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին

Տիխանովսկայան վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան երկիրը ճգնաժամից հանելու համար երեք պայման է նշել՝ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է հայտարարի նախագահի պաշտոնը լքելու ամսաթիվը, ցուցարարների դեմ հալածանքները պետք է դադարեցվեն, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։

Եթե այս պահանջները չկատարվեն մինչև հոկտեմբերի 25-ը, ապա ընդդիմությունը համընդհանուր գործադուլի կոչ կանի։

«Քաղաքական ճգնաժամի, բռնությունների ու ապօրինությունների երկու ամիսը լրացավ։ Բավակա՛ն է։ Հոկտեմբերի 25-ին մենք համաժողովրդական վերջնագիր ենք ներկայացնում։ Վարչակարգը 13 օր ունի մեր պահանջը կատարելու համար»,- հայտարարել է Տիխանովսկայան՝ նախազգուշացնելով, որ հոկտեմբերի 26-ին գործադուլ կսկսեն բոլոր ձեռնարկությունները, և կարգելափակվեն բոլոր ճանապարհները։

Փոխանցում է BBC-ն։