14.10.2020 14:00

Թուրքիան կարծում է, որ «նոր մեխանիզմ գտնելու ժամանակն է»

Թուրքիան կարծում է, որ «նոր մեխանիզմ գտնելու ժամանակն է»

Թուրքիան առաջարկել է քառակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, հաղորդել է թուրքական հեռուստատեսությունը։

«Քանի որ Ռուսաստանը Հայաստանի կողմում է, իսկ մենք՝ Թուրքիան, աջակցում ենք Ադրբեջանին, եկեք չորսով հանդիպենք և քննարկենք այդ հարցը»,- հեռուստատեսության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«Քանի որ Մինսկի խումբը ավելի քան 30 տարվա ընթացքում չկարողացավ լուծել այդ հարցը, նոր մեխանիզմ գտնելու ժամանակն է»,- հավելել է նա։

Փոխանցում է Interfax-ը։