14.10.2020 08:47

Իտալիայի ԱԳՆ-ն շնորհակալ է Լավրովին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ջանքերի համար

Իտալիայի ԱԳՆ-ն շնորհակալ է Լավրովին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ջանքերի համար

Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի դի Մայոն շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում գործադրված ջանքերի համար։

«Ինչպես ասաց Սերգեյ Լավրովը, մենք խոսել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, -ասել է Լուիջի դի Մայոն Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։- Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որ Լավրովը գործադրում է այդ բարդ իրավիճակում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։ Մենք անհանգստացած ենք էսկալացիայի ռիսկի և քաղաքացիական զոհերի կապակցությամբ և շնորհակալ ենք այն առաջընթաց քայլի համար, որը ձեռք է բերվել Ռուսաստանի օգնությամբ»։

Փոխանցում է ria.ru-ն։