14.10.2020 09:11

ԵՄ առաջնորդները հոկտեմբերի 16-ին կքննարկեն նաև իրավիճակը Ղարաբաղում

ԵՄ առաջնորդները հոկտեմբերի 16-ին կքննարկեն նաև իրավիճակը Ղարաբաղում

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 15-16-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, իրավիճակը Բելառուսում, Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը։

Այդ մասին այսօր Բրյուսելում լրագրողներին հաղորդել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ընդ որում՝ դիվանագետն ընդգծել է, որ այդ բոլոր հարցերը քննարկվել են ԵՄ Խորհրդի հոկտեմբերի 12-ի նիստում, ուստի որևէ նոր որոշում ակնկալել պետք չի, ԵՄ առաջնորդները պարզապես կհաստատեն միության երկրների արտաքին գործերի նախարարների եզրակացությունները։ Նա նաև հավելել է, որ հավանաբար գագաթնաժողովը կդատապարտի Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները և նրա արած հայտարարությունները։

Փոխանցում է tass.ru-ն։