14.10.2020 19:12

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ազգային հերոս Ռուբեն Սանամյանի զոհվելու մասին ադրբեջանական կեղծիքը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ազգային հերոս Ռուբեն Սանամյանի զոհվելու մասին ադրբեջանական կեղծիքը

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ 

Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։

«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ. նա ողջ և առողջ է և, ինչպես միշտ, փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից։

Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ