14.10.2020 20:36

Արցախի ՄԻՊ. Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակիցը

Արցախի ՄԻՊ. Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակիցը

Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է:

Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ