14.10.2020 12:45

ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը չեղարկելու դիմումը

ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը չեղարկելու դիմումը

ՄԻԵԴ-ը  հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ այդ երկրի կառավարության դիմումը։ 

Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները: