15.10.2020 05:24

Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը լիազորությունները վայր է դրել, հաղորդել է նրա մամուլի ծառայությունը։

Ժողովրդին հասցեագրված ուղերձում նա նշել է, որ իրադրությունը երկրում շարունակում է լարված մնալ։ Իր համար խաղաղությունը երկրում և հանգստությունը հասարակության շրջանում թանկ է ամեն ինչից, իր հայրենակիցներից յուրաքանչյուրի կյանքից ավելի թանկ բան չկա։

«Ես չեմ կառչում իշխանությունից։ Չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես մի նախագահ, որն արյուն է հեղել և կրակել է սեփական քաղաքացիների վրա։ Դրա համար հեռանալու որոշում եմ կայացրել «,- ասվում է Ժեենբեկովի հայտարարության տեքստում։

Նա կոչ է արել նախկին ընդդիմադիր պատգամավոր Սադիր Ժապարովին, որը վերջին անկարգությունների ժամանակ ազատվել էր կալանավայրից և դարձել երկրի վարչապետը, իր և քաղաքական մյուս առաջնորդների կողմնակիցներին հեռացնել Բիշքեկից և մայրաքաղաքում վերականգնել խաղաղ կյանքը։

Ցուցարարներին և ուժայիններին նա կոչ է արել սադրանքների չտրվել և արյունահեղություն թույլ չտալ։

Փոխանցում է Interfax-ը։