15.10.2020 06:12

Ռուսաստանի ՌՏՈւ-ն Սիրիայում մի հարվածով ոչնչացրել է 30-ից ավելի գրոհայինների

Ռուսաստանի ՌՏՈւ-ն Սիրիայում մի հարվածով ոչնչացրել է 30-ից ավելի գրոհայինների

Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերը, Սիրիայի ռազմական օդուժի հետ միասին, հարված են հասցրել գրոհայինների դիրքերին սիրիական Ջիսր-էշ-Շուգուր (Իդլիբ նահանգ) բնակավայրի շրջանում և ոչնչացրել են ջիհադիստների մարզաճամբարը։

Այդ մասին տեղեկացրել է Al-Masdar News-ը։

Մասնավորապես՝ հարվածներից մեկը բաժին է ընկել Թուրքեստանի իսլամական կուսակցության օբյեկտներին։ Գրոհից առաջ այդ օբյեկտները և ահաբեկիչների այլ դիրքեր գտնվել են անօդաչուների վերահսկողության տակ։

Պարբերականը նշում է, որ հարվածի արդյունքում սպանվել է 30-ից ավելի ջիհադիստ, շատերը վիրավորվել են։ Ոչնչացվել է նաև գրոհայինների տեխնիկայի մի մասը։

Հոկտեմբերի 14-ին հաղորդվել էր, որ ռուսաստանյան օդուժը հարված է հասցրել Սիրիայում գտնվող մի ճամբարի, որտեղ գրոհայիններ են պատրաստում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը մասնակցելու համար։

Փոխանցում է lenta.ru-ն։