15.10.2020 06:39

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական գործողությունները Վոլգոգրադում

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական գործողությունները Վոլգոգրադում

Վոլգոգրադում ահաբեկչական գործողություններ են կանխվել, ոչնչացվել է «Քաթիբա Տաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկիչների խմբավորումը, ասվում է Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ։

«ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Տաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային  ահաբեկչական կազմակերպության գործունեությունը, որի անդամները՝ Կենտրոնասիական երկրներից մեկից, դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ են ծրագրել Վոլգոգրադ քաղաքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Ձերբակալության ընթացքում պարագլուխը և նրա հանցակիցը, որոնք փորձել են ահաբեկչական միջոցները դուրս բերել նախապես Վոլգոգրադում ստեղծված գաղտնարանից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցներին և արդյունքում ոչնչացվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում և իսլամիստների բնակության հասցեներում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, ռազմամթերք,  ինքնաշեն պայթուցիկ սարքերի քիմիական  և խոցող բաղադրիչներ, կրոնական գրականություն, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզը՝ ահաբեկչական գործողությունների նախատեսված վայրերի նշումներով։

Փոխանցում է ria.ru-ն։