15.10.2020 15:59

Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան. «Արմենպրես»

Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան. «Արմենպրես»

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գեներալն այդ մասին ասել է «Sky news Arabia»-ի եթերում:

«Թուրքիայի կողմից «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայանները, որպեսզի Ադրբեջան տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների»,- ասել է Ահմեդ ալ Մեսմարին:

«Արմենպրես»