16.10.2020 04:52

Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:

Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդություն։
Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության հաստատմանը, այլև վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,- ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ: