16.10.2020 10:35

«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը. «Արմենպրես»

«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը. «Արմենպրես»

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և հոսպիտալի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք: 

Նրանք հանդես են գալիս «Դադարեցրեք ցեղասպանությունը» «Դադարեցրեք ահաբեկչությունը» «Էրդողան՝ ահաբեկիչ» «Ալիև՝ ահաբեկիչ» «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն ենք ուզում» և այլ գերմաներեն ու հայերեն վանկարկումներով:

«Արմենպրես»