16.10.2020 14:18

Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը ռուսական տարածք չէ

Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը ռուսական տարածք չէ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի համարում ռուսական տարածք, եւ իր երկիրն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Թուրքիայի ղեկավարն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Վերջինս այժմ աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում։

Տեղեկացնում է ria.ru–ն։