16.10.2020 14:27

Հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք

Հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք

Վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվել են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման:

***

Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերին, ահաբեկիչներին և այլ խմբավորումների, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:

***

Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ:

***

Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել: Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն:

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ