16.10.2020 14:41

Կրկին հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքներ

Կրկին հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքներ

Այսօր երեկոյան հակառակորդը, խախտելով հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր։
Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են։
Նախնական տվյալներով` Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։

Արցախի ՊԲ