16.10.2020 18:03

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միլոնովը «սև ցուցակում» է հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար. «Ազատություն»

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միլոնովը «սև ցուցակում» է հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար. «Ազատություն»

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ներառվել է Ադրբեջան մուտք գործելու իրավունքից զրկված անձանց ցանկում:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միլոնովը «սև ցուցակում» է հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «Միլոնովը Լեռնային Ղարաբաղ է մեկնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած նոր ագրեսիայի պայմաններում, ինչը վնասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակով հարաբերություններին»:

Բաքուն Միլոնովի այցը որակել է որպես «անպատասխանատու քայլ, որը հակասում է Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»:

«Ազատություն»