17.10.2020 04:09

Փարիզում պատմության ուսուցչին գլխատած 18–ամյա անչափահասը, ենթադրաբար, ծնվել է Մոսկվայում

Փարիզում պատմության ուսուցչին գլխատած 18–ամյա անչափահասը, ենթադրաբար, ծնվել է Մոսկվայում

ՌԻԱ նովոստին հաղորդում է, որ, ըստ BFMTV հեռուստաալիքի` Փարիզում պատմության ուսուցչին գլխատած 18–ամյա անչափահասը, ենթադրաբար, ծնվել է Մոսկվայում։ Այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռեւս չկա։

Մինչ այդ Parisien–ը գրել էր, որ ոճրագործը Ալժիրի քաղաքացի է, ծնվել է 1972 թվականին, եւ նրա արմատները չեչենական են։

Ըստ նույն BFMTV հեռուստաալիքի` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տղամարդն սպանվել է «ազատ խոսքի ուսուցանման համար», եւ նա «իսլամիստական ահաբեկչական հարձակման զոհ է», գրել է Gazeta.ru–ն։

Հիշեցնենք, որ ահաբեկիչ մարդասպանին ոչնչացրել են ոստիկանները։