17.10.2020 05:18

Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին

Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին

Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի իրականացմանը, հայտարարել է ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Ըստ Ինտերֆաքսի` Իրանի դեսպանն ասել է, որ խաղաղության հաստատմանը հասնելու համար պետք է համագործակցեն Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան` աստանյան ձեւաչափը հիմք ընդունելով։

«Կամ մեկ այլ ձեւաչափով, – հավելել է Ջալալին, – օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հարցը քննարկելով»։