17.10.2020 17:07

Տիգրան Պասկեւիչյան. Դժվար, անասելի դժվար գրում եմ լքումի առիթով մեծ մի ընկերոջ, որի մասին մի բան կարող եմ ասել՝ անընդհատ ներկա։

Տիգրան Պասկեւիչյան. Դժվար, անասելի դժվար գրում եմ լքումի առիթով մեծ մի ընկերոջ, որի մասին մի բան կարող եմ ասել՝ անընդհատ ներկա։

Երեկ վախճանվել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը։

Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքում գրել է.

«Երբ մահն առօրյա է ու սուգն այնքան անփարատելի, որ անհնար է որոշարկել սգացողի ուրվագիծը, Անդրանիկ Քոչար հորից նրան գենետիկորեն փոխանցվել էր լույսի ու ստվերի միջակայքը՝ որպես ապրելու տարածք եւ ինքն ապրում է այդտեղ ակնթարթ կադրի արագությամբ. մեծ ձիրք մոռացումի եւ անտեսումի այս ժամանակում։

Վահան Քոչար ջան, մեռնելուդ չեմ հավատում»։